Ցանկացած հարցով աջակից ենք Եկեղեցուն. հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են Մայր Աթոռում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Հարյուրավոր երիտասարդներ այսօր առավոտյան «Հայկական երազանք» կուսակցության և «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորման նախաձեռնությամբ հավաքվել էին Մայր Աթոռի բակում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։

Ինչպես հայտարարեց կուսակցության ղեկավար Արմեն Մկրտչյանը, անգամ Ստալինյան տարիներին նման բռնաճնշումներ տեղի չէին ունենում ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու, և իրենք եկել են իրենց որդիական խոնարհությունն ու աջակցությունը հայտնելու Մայր Աթոռին։

Երիտասարդներին ընդառաջ դուրս եկավ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց աջակցության համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ