Ադրբեջանցիները Արավուսի սահմանից 230 գլուխ ոչխար են գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Մոտ 230 գլուխ ոչխար են ադրբեջանցիները գողացել: Արոտի ժամանակ ոչխարները սահմանը մի քիչ անցել են, դե մերի դիմաց մոտիկ են, մոտիկացել են պոստին` 300 հատ ա եղել` 230-ը տարել են, 70 հատը հովիվը հետ ա բերել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը՝ հաստատելով մամուլում տարածվող տեղեկատվությունը, որ ադրբեջանցիները Արավուսի սահմանից ոչխարներ են գողացել:

Հարցին, իսկ կրակոցներ հնչե՞լ են, վիրավորներ կա՞ն, Հովսեփյանը նշեց. «Ոչ մի բան, չէ-չէ, ո՞վ կրակի կամ խի՞ կրակեն, հենա ոչխար ա էլի, տանում են, կրակի՝ ի՞նչ անի: Դե մեր կողմից էլ ինչպես գիտեք, ո՞վ է թողնում կրակեն»:

Միջադեպի առնչությամբ 24News-ը կապ հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, վերջինս նշեց. « Էս պահին խառն եմ չեմ կարող պատասխանել, նման դեպքերը ճշտեք ՊՆ-ից, կարճ կոնկրետ` ժամանակ չունեմ հաջողություն»:

Մենք միջադեպի կապակցությամբ դիմել ենք նաև ՀՀ ՊՆ, արձագանք լինելու պարագայում այն ևս կներկայացնենք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

 

--00—ՅՄ