Ադրբեջանցիները Կիրանցի դպրոցից 100 մետր այն կողմ են հայտնվելու, սա Բաքվի պահանջների կատարում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Իշխանությունն ապօրինի գործընթաց է սկսել, որի անունը դրել է սահմանազատում, բայց առնչություն չունի սահմանների ճշգրտման հետ։ Ադրբեջանն իր մոտեցումներն է պարտադրել, և Փաշինյանն այն սահուն անցկացնելու համար մոլորեցնում է, թե ճշգրտումներ է անում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով, իշխանությունն ուժային կառույցների միջոցով փորձում է չեզոքացնել դիմադրությունը և ապատեղեկատվություն է տարածում մարդկանց մոլորեցնելու համար: «Ադրբեջանը պարտավորություն չի ստանձնում, Փաշինյանն ասում է՝ տարածքները տալուց հետո համաձայնության կգանք։ Բերքաբերի, Արծվաշենի հարցը ինչպե՞ս է լինելու: Ադրբեջանցիները դպրոցից 100 մետր այն կողմ են հայտնվելու, իշխանության համար մարդկանց տան պաշտպանության հարցը երրորդ պլանում է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ