Իշխանությունը վիզը ծուռ կատարելու է Բաքվի պահանջները, ադրբեջանցիները գալու են ՀՀ-ում բնակվեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հայաստանի մասնատման գործընթաց է տեղի ունենում, Փաշինյանը երեկ մեզ նախապատրաստում էր, թե ինչ զիջումների պետք է գնանք։ Բաքուն պայման է դնելու, որ ադրբեջանցիները վերադառնան, իշխանությունն էլ վիզը ծուռ մեզ հեքիաթ է պատմելու, թե ադրբեջանցիները թող գան, մենք էլ կգնանք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը։

«Իշխանության պատկերացրած անկախությունը թուրքական յաթաղանը, էժան պոմիդորն ու բենզինն են, բայց հետո Եվրոպայից մեմուարներ են գրելու, թե իրենց խանգարեցին, որ նոր Հայաստան կառուցեն։ Հայաստանի մասնատմամբ ուզում են խաղաղություն բերել, նա Թուրքիայի, Ադրբեջանի ասածները մեզ է մատուցում ու հիմնավորում, թե պետք է համաձայնվենք նրանց պահանջներին, որ չմեռնենք»,- ավելացրեց Աբովյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ