Ստեփանակերտում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ըը

Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը:

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում Ստեփանակերտի հայկական դիմագիծը։

Ադրբեջանի պետական վարչակարգի այս քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հուշարձանները գտնվում են վտանգի տակ»,- գրել է նա։

--00—ԼՀ