Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

սֆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Իշխանի Քոչարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»: