Կովալենկոն պատմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ շփման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

igrok-zenita-kovalenko-rassk-732x375

«Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտնել է, որ կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։

«Այո, ես ընկերացել եմ մի մարդու հետ, ու մենք միայն ֆուտբոլային թեմաներով չէ, որ շփվում ենք։ Բայց երբեմն նա հարցնում է. «Դե, ինչպե՞ս ես այնտեղ»: Իսկ ինչպե՞ս: Իրավիճակը ծայրահեղ բարդ է. Ես հայկական ընտանիք ունեմ, հաճախ եմ այնտեղ գնում։ Բայց ծնվել եմ Ռուսաստանում, այստեղ անցել եմ ֆուտբոլային դպրոց։ Ինչ որոշում էլ կայացնես, ինչ-որ մեկը դժգոհ կմնա, ես դա հասկանում եմ»,- ասել է Կովալենկոն։

Հիշեցնենք, որ 20-ամյա Կովալենկոն «Զենիթ» է տեղափոխվել անցած ամառ։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։Այս մրցաշրջանում Ալեքսանդրը Սերգեյ Սեմակի թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ