Եթե քաղաքացին որոշի, որ օրհներգում նորմալ չի մեռնել բառը՝ կփոխի, որոշողն ինքն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Մենք շարունակում ենք մնալ ՀԱՊԿ անդամ, բայց հիմա ռազմական տեխնիկա ենք կարողանում ձեռք բերել ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրներից։ Ռազմական պայմանագիր ունենք Ֆրանսիայի հետ, ՌԴ-ից վերջերս 100-ավոր մլն դոլարների զենք ենք գնել, սպասում ենք մյուս պայմանագրային պարտավորությունների կատարմանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին։

Անդրադառնալով օհներգի, զինանշանի փոփոխությանը՝ պատգամավորը նշեց, որ անցել են ժամանակները, երբ ժողովրդի թիկունքում որոշում էին կայացնում, հիմա ժողովուրդն է որոշում, թե ինչ սահմանադրություն է ուզում ունենալ․ «Հետևություններ պետք է անենք, թե ինչպես ենք մեր ապագան կազմակերպելու, ինչպես որոշի ժողովուրդը, այդպես էլ կանենք։ Եթե քաղաքացին որոշի, որ նորմալ չէ, որ օրհներգում մի քանի անգամ մեռնել բառը կա՝ կփոխվի, որոշողն ինքն է»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ