Մեր նպատակն է ավարտել 2014 թ․-ին Ուկրաինայի սկսած պատերազմը․ Պուտինը՝ Կարլսոնին տված հարցազրույցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

gg

Ռուսաստանը պատերազմ չի սկսել, նրա նպատակն է ավարտել 2014 թվականին Ուկրաինայի սկսած պատերազմը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։



Խոսելով Մինսկի համաձայնագրերի մասին՝ Պուտինը նշել է, որ դրանք «բարդ են Ուկրաինայի համար, Դոնբասի անկախության շատ տարրեր կան»։

«Բայց ես միանգամայն վստահ էի, և հիմա էլ կասեմ, որ անկեղծորեն հավատում էի, որ եթե մեզ հաջողվի համոզել Դոնբասում ապրող մարդկանց վերադառնալ, ապա աստիճանաբար վերքերը կլավանան։



Բայց ոչ, նման բան ոչ ոք չուզեց։ Բոլորն ուզում էին միայն ռազմական ուժ կիրառել խնդիրը լուծելու համար, բայց մենք դա թույլ տալ չէինք կարող»,- ասել է Պուտինը։



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մեկ շաբաթում, եթե Վաշինգտոնը դադարեցնի սպառազինությունների մատակարարումը Կիևին․ «ԱՄՆ-ն շատ խնդիրներ ունի, Վաշինգտոնն ավելի լավ է պայմանավորվի Մոսկվայի հետ և հասկանա, որ ՌԴ-ն մինչև վերջ պայքարում է իր շահերի համար»-, հավելել է Պուտինը։ 

--00—ՍՊ