Ռուս խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա. Հաջիզադե

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

65cb4fe8b113e65cb4fe8b113f170782308065cb4fe8b113c65cb4fe8b113d

Ռուս խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրանց տարբեր կարիքների վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն կա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ խոսելով ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահների հետագա կարգավիճակի հարցին։

«Հաշվի առնելով, որ վերջին 3 տարում հայկական զինված ուժերը մեր տարածքներում, որտեղ խաղաղապահներ են տեղակայված, լայնածավալ ականապատում են իրականացրել, ինչպես նաև տարածքում չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտություն կա այդ սպառնալիքների վերացմանն ուղղված համատեղ ջանքերի վերաբերյալ խորհրդակցություններ անել»,-ասել է Հաջիզադեն։

--00—ՅՄ