Հայերի էթնիկ զտման մեջ Ադրբեջանին մեղադրելը անթույլատրելի է, նրանք ինքնակամ են գնացել ՀՀ․ Հաջիզադե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

ded3406

Հայաստանը՝ շարունակելով տարբեր միջազգային հարթակներից Ադրբեջանի դեմ «կեղծ հռետորաբանությունը և զրպարտչական արշավը, խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունեցած ելույթին։

Հաջիզադեի խոսքերով, անթույլատրելի է, որ Հայաստանը շարունակում է մեղադրել Ադրբեջանին հայերի էթնիկ զտումների մեջ, ովքեր կամավոր են գնացել Հայաստան։

Հիշեցնենք, որ երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է՝ Ադրբեջանի կողմից ԼՂ 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են ԼՂ բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը` ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը։

--00—ՅՄ