«Այդ հայտարարությունը բացարձակապես անհիմն է»․ Հաջիզադեն՝ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1683808053_0deebb2898-ayxan-hacizade-fransanin-resmi-qurumlari-tehrikci-ve-texribatci-fealiyyetlere-son-qoymalidir

Հայաստանի վարչապետը բացարձակապես անհիմն ներկայացնում է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի՝ հարազատ հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի ցանկությունը և այդ ուղղությամբ անցկացվող քարոզչությունը որպես ագրեսիայի նախապատրաստում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Հուսով ենք՝ Հայաստանը համարժեք կպատասխանի ադրբեջանական կողմի կոչերին՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և մոտ ժամանակներս խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»,-ասել է նա։

--00—ՅՄ