Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է սահմանամերձ գյուղերի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ազերի-ԱԳՆ

Պետք է նշել, որ մեր զինծառայողի վիրավորմանն ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումներն ագրեսիա անվանելը նշանակում է փաստերի կեղծում։ Բոլորը քաջ գիտակցում են, որ փետրվարի 12-ին «հայկական կողմի սադրանքները խաթարեցին շուրջ 5 ամիս տիրող կայունությունը, և դրա պատասխանատվությունը հայկական կողմի վրա է», հայտարարում են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա կառավարության նիստի ելույթին։

«ՀՀ վարչապետը, խոսելով Ադրբեջանի անկլավների և էքսկլավների մասին, ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը, իբր, օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ։ Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում։ Ուզում ենք հիշեցնել Փաշինյանին, ով իր նախկին հայտարարություններում ասում էր, թե իբր նման 32 գյուղ կա, և որ Հայաստանը պարտավոր է վերադարձնել ադրբեջանական ութ գյուղերը»,-ասված է հայտարարության մեջ:

Բաքվից հայտարարում են՝ եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղ գործընթացով, ապա պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից:

--00—ՅՄ