Ներկայացրել եմ ՀՀ-ում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

մկ

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպում եմ ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այս մասին գրառում է կատարել Նարեկ Մկրտչյանը։

Քննարկել ենք համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ Այս համատեքստում երկուստեք ընդգծել ենք նաև թվային տնտեսության դերը՝ երկրների զարգացման գործում:       

Ներկայացրել եմ Հայաստանում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը, որոնք ուղղված են նրանց ներուժի բացահայտմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը։ Քննարկել ենք նաև սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող թվային լուծումները։     

Հանդիպման ավարտին Աբդուլլահ Ալսուահային փոխանցել եմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերը՝ Հայաստան այցելության վերաբերյալ։

--00—ԼՀ