Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

դեսպան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
Ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այս համատեքստում նախարարը կարևորել է համագործակցության նոր ձևաչափերի և հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։

--00—ՄՀ