Փաստական հիմքեր չկան․ Զախարովան՝ ՌԴ ակտիվության նվազման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հարցում։ Իսկ այն խոսակցությունները, թե ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ Մոսկվայի համար պակաս առաջնային են դարձել, փաստական հիմքեր չունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում նվազել է:

«Տրամաբանությունը անհասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022 թվականը Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ ուղղությամբ ամեն ինչ եղել է առանց խոչընդոտների»,-ասել է Զախարովան։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ