Լաչինի անցակետը Փաշինյանի հայտարարության հետևանք է, Պրահայում զրոյացվեց «նոյեմբերի 9»-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Լաչինի անցակետը Փաշինյանի հայտարարության հետևանք է, Պրահայում զրոյացվեց «նոյեմբերի 9»-ը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեզոքացվել է և այստեղ մեծագույն մասնակցություն ունի Հայաստանը։ Ըստ նրա՝ Փաշինյանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համաձայնում է, որ Լաչինն այլևս միջանցք չէ, պատահական չէ, որ արդեն վերջին հայտարարություններում Ալիևը ճանապարհ բառն է օգտագործում։

Սահակյանի պնդմամբ, Փաշինյանը նաև չի արձագանքում այն դեպքերում, երբ Ալիևը Հայաստանին ագրեսոր և օկուպանտ է անվանում, այն դեպքում, երբ ո՛չ ՀՀ-ն, և ո՛չ էլ Արցախը երբևէ տարածքներ չեն օկուպացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ