Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքն ընտրելու վերաբերյալ որոշումը կբողոքարկվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

քք

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կբողոքարկվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հիշեցնենք՝ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջի» ընկերության վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ