Ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Maserati-ն, Daewoo Nexia-ն ու Howo բեռնատարը. կան զոհեր և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Screenshot_5

Այսօր՝ փետրվաի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Դոսաֆի հարևանությամբ բախվել են Maserati, Daewoo Nexia և Howo մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր:

Փրկարարներն այս պահին ավտոմեքենայից դուրս են բերում մահացածների դիերը: Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու դիատարերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ