Իրանի արևմուտքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

եր.

Իրանի Խուզեստանի նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի մասին տվյալներ է հրապարակել Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդ Սոլեյման քաղաքից (մոտ 111 հազար բնակչությամբ) 82 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

--00—ԼՀ