Ֆիլիպինների համալսարանում պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1566650640_0_0_2762_1554_1920x0_80_0_0_8119fa9ee9c94d9912f2ceb37d020d96

Առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել Ֆիլիպինների հարավում գտնվող համալսարանի մարզադահլիճում կիրակի առավոտյան պատարագի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Manila Times պարբերականին։

«Դեկտեմբերի 3-ին պատարագի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել»,-գրում է պարբերականը։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան Մինդանաոյի պետական ​​համալսարանի մարզադահլիճում ուսանողների կաթոլիկ պատարագի ժամանակ։

--00—ՅՄ