«Բաքվի պատվերն եք իրականացնում», «Ուշադիր լսե'ք, Ադրբեջանի պատվերն անձամբ դուք եք կատարում»․ ԱԺ-նիստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անցնում է լարված մթնոլորտում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով Միրզոյանին մի շարք հարցեր բարձրացրեց, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, Արցախի հայաթափումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը և այլն։

Խոսելով Արցախի հայաթափման մասին Միրզոյանը նշեց․ «Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ ԼՂ հայաթափումը տեղի չունենա, մենք ամեն ինչ արեցինք, որ ԼՂ հայությունը մնա այնտեղ և օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով։ Դրան զուգահեռ կհիշեք երևի, թե ինչպես էին քննադատվում ձեր կողմից մեր ջանքերը ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ