Մոսկվայի ահաբեկչության հետևանքով անհետ կորած Լիլիթ Իսրայելյանը զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

dd

«Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով անհետ կորած Լիլիթ Իսրայելյանը զոհվել է։

Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսնական զույգը զոհվել է ահաբեկչության ժամանակ։

«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը զոհվել են։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար շատ դժվար է»,- ասել է ընտանիքը։

--00—ՍՊ