Ուկրաինայի վարչապետն առաջարկել է փակել ԵՄ երկինքը Ռուսաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1134158

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն առաջարկել է փակել Եվրամիության երկինքը Ռուսաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի վարչապետն այս մասին հայտարարել է «Ռադա» հեռուստաալիքի եթերում։

Դենիս Շմիգալն առաջարկել է արգելք սահմանել դեպի Ռուսաստան և Բելառուս ավիացիոն տարանցման համար և այդպիսով զրկել ռուս գործարարներին և զբոսաշրջիկներին Եվրոպական միության երկինքը իրենց հարմարավետության համար օգտագործելու հնարավորությունից։

Նրա կարծիքով ՝ նման քայլը խնդիրներ կստեղծի Մոսկվայի համար լոգիստիկայում ՝ թանկացնելով այն, ինչպես նաև անհանգստություն կպատճառի ռուսներին։

«Մենք պնդելու ենք նման պատժամիջոցների սահմանելու համար։ Համոզված եմ, որ Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի մեր գործընկերները կաջակցեն մեր առաջարկին։ Այդ առումով կաշխատենք Եվրահանձնաժողովի հետ», - հայտարարել է Շմիգալը։

--00—ՅՄ