ՌԴ-ն Փաշինյանի հետ կոշտ խոսակցություն է ունենալու,Պեսկովն ասաց՝ խոսալու թեմա կա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Փաշինյանը Ռուսաստանից դեռևս հրավեր չի ստացել Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, չգիտի՝ կստանա՞ արդյոք, թե՝ ոչ, ստանալու դեպքում կասկածելի է, որ չգնա, հատկապես Բրյուսելյան պարտությունից հետո, նա նոր կենտրոն է ման գալիս, որ իրեն աջակցեն մնալ իշխանության։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Պեսկովն ասել է, որ Փաշինյանի հետ  խոսելու թեմա կա, Փաշինյանը չի կարող փախչել և չմասնակցել։ Կարող է կանչեն ԵԱՏՄ  նիստին ու շատ հարցերի վերաբերյալ վարչապետի հետ կոշտ խոսակցություն ունենան՝ ԵՄ դիտորդների ժամկետը երկու տարով երկարաձգելու, խաղաղության գործընթացի մասին և այլն»,-ընդգծեց Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 --00—ՍՊ