Սարգիս Ստեփանյանը մասնակցում է Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

գ

ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաի նախագահ, պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում է՝  մասնակցելու Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը։

««Հարգելի ընկերներ, մեր անձնական մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ արդեն ժամանել ենք Մարաքեշ մասնակցելու Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը, որտեղ ես հանդես կգամ գնդի հրմում մարզաձևով F55, իսկ մեր մարզիկ Լիպարիտ Մելքոնյանը F57 դասակարգումում։

Աջակցության համար մեծապես շնորհակալ ենք մեր Armenian Wounded Heroes Fund ին և բոլոր բարերարներին, ովքեր հավատում և վստահում են մեզ։ Շնորհակալ ենք նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցել են մեզ»,- գրել է նա։

--00—ՍՊ