Ոսկեպարը կդառնա անկլավ, մենք դուրս ենք գալիս էդ հանձնաժողովի կազմից. համայնքի վարչական ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, նախ այդ հանձնաժողովից ենք դուրս գալիս, իսկ հետագան չենք կարող ասել՝ ինչ ենք անելու։ Ես իմ գյուղացիների, բնակիչների հետ խորհրդակցել եմ, մեր անելիքները կորոշենք»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը՝ անդրադառնալով իրենց որոշմանը և հետագա անելիքներին։

Վարչական ղեկավարը նշեց, որ կան շատ անհամաձայնություններ և պայմանավորվածությունների խախտում։

«Մենք միակողմանի զիջումներ ենք տեսնում, ինչի հետևանքով հրաժարվում ենք հետագա գործընթացներից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ