Անցյալի անպատժելիության դեմ պայքարը կարևոր է նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

60721_b.thumb_

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնության կանխարգելման համար, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար:

Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև»,-  նշել է նա:

--00—ՅՄ