Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ֆրանսիայի նախկին դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1135558

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ կոչ է արել լինել հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում։ Այս մասին դեսպանը գրառում է արել թվիթերի իր միկրոբլոգում։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է։ Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում»,- գրել է Լաքոտը։

--00—ՅՄ