Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Screenshot_10

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում իրանական համարանիշերով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լծեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է  ցուցաբերել վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի ինքնությունը:

--00—ՅՄ