Սյունիքում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Grandis-ը, վիրավորների վիճակը ծանր է. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

1

Հունվարի 2-ին՝ ժամը 09:34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

նկար

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

նկար

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևորին (Մ․ Մ․, ծնված 1996 թ․)։ Տուժածները հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

նկար

--00—ԼՄ