Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված КамАЗ-ի հետնամասի մեջ. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Դեկտեմբերի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմանում Սյունիք գյուղի սկզբամասում Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ մակնիշի բեռնատարի հետնամասին, գրում է shamshyan.com-ը։

նկար

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Կապան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ 

նկար

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Կապան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ 

--00—ԼՄ