Ի՞նչ կապ ունի Քոչարյանի խնամին՝ ՀՀԿ պատգամավորը, Գյումրիի չարաշահումների հետ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

ՀՀԿ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղի ունեցած փողոցաշինության ծրագրի շրջանակներում բացահայտված չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: «Կոմպաս» հ/կ-ն ուսումնասիրել է Գյումրու մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքները, և հայտնաբերվել են սահմանված նորմատիվներից շեղումներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում խախտումներ հայտնաբերվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունների կատարած աշխատանքներում: Ինչպես հայտնի է, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:

«Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը, որը ստեղծվել է դեռևս 2006 թվականին, առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի հետ խնամի Վոլոդյա Բադալյանի ընտանիքի հետ: Ի դեպ, ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրն է Արմեն Բադալյանը: Ինքը` Վոլոդյա Բադալյանը, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը պատկանում է իր եղբորորդուն: Հարուցված քրեական գործից նախկին պատգամավորը տեղյակ չէր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս