Զոհված պայմանագրային զինծառայողի ընտանիքին փոխհատուցում է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

zinvor

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 14.05.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զինծառայողի ընտանիքի:

Պայմանագրային զինծառայող Մհեր Ավետիքի Հովսեփյանի ընտանիքին հասանելիք միանվագ հատուցման գումարը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում՝ ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս