Հրշեջները մարել են Սպիտակի զինվորական կոմիսարիատի տանիքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 22-ին, ժամը 19:07-ին  ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ զինվորական կոմիսարիատի տանիքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:38-ին:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս