2008-ի մարտի 1-2-ին տուժածները կարող են փոխհատուցում չստանալ, եթե քրեորեն հետապնդվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

ա

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ, եթե նրանք քրեական հետապնդման են ենթարկվել: Մայիսի 23-ին ԱԺ պետաիրավական  հարցերի հանձնաժողովի նիստում «2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածների վնասի փոխհատուցման» մասին օրինագծում համապատասխան փոփոխությունը եւ լրացումը հաստատվեց:

Զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն առաջարկեց փոփոխություններ մտցնել նախագծում, որոնց համաձայն ծառայողական լիազորությունների կատարման ժաամանակ ծանր եւ միջին ծանրության վնաս ստանալու դեպքում կարող է փոխհատուցում ստանալ այն քաղաքացին, որը չի ենթարկվել քրեական հետապնդման կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով կամ արդարացնող դատավճիռ է հրապարակվել: Բացի այդ առաջարկվել է փոփոխություն մտցնել նախագծում, որի համաձայն հասցված վնասը եւ ծանրության աստիճանը որոշվում է դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս