«Հենրիխը գիտի ինչ է ասում». Հենրիխ Մխիթարյանի քույրը թվիթերում գրառում է արել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

Մոնիկա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը, անդրադարձել է հայ ֆուտբոլիստի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։

«Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակացելը, նա գիտի ինչ է ասում»,-թվիթյան միկրոբլոգում գրել է Մխիթարյանի քույրը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչը: Երկրպագուները նաև սոցցանցերում օգտագործում են #BoycotBaku հաշթագը:

Անգլիական 2 ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս: