Ձերբակալություններ՝ Վրաստանում․ «գողական աշխարհի» անդամների դեմ կեղծ ցուցմունք են տվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

Վրաստան
«Նովոստ Վրաստանը», հղում անելով ՆԳՆ կայքին, հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 3 մարդու, որոնք մեղադրվում են ծանր հանցագործության՝ «գողական աշխարհի» անդամների դեմ քրգործով կեղծ ցուցմունքներ տալու համար: Մեղադրյալներն են 28-ամյա Ա. Ն.-ը, 36-ամյա Տ. Կ-ն եւ 33-ամյա Տ. Մ.-ն:

Դատաքննության ժամանակ մեղադրյալներին հարցաքննել են որպես վկա, նրանք կեղծ ցուցմունքներ են տվել արդարադատությանը խոչընդոտելու համար: Գերատեսչությունում նշում են, որ ցուցմունքները վերաբերել են անձանց, որոնք մեղադրվում են գողական աշխարհի անդամակցության համար, գողական հավաքներին մասնակցելու և գողական աշխարհի գործունեությանն աջակցելու համար:

Քննությունը շարունակվում է առանձնապես ծանր հանցագործության կատարման հետ կապված վկայի կամ տուժողի կողմից կեղծ ցուցմունքներ տալու հոդվածով:

3 ձերբակալվածներին 3-7 տարվա ազատազրկում է  սպառնում:

Տեսանյութեր

Live

Լրահոս