«Դինամոն» իմ տունն է, ես այլ մոլորակ չեմ մեկնում․ Ռոման Բերեզովսկին տեղափոխվեց «Սոչի»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբից։ 44-ամյա մարզիչը կընդգրկվի «Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում։

«Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է․ «Որոշակի թախիծ կա, քանի որ ինձ չի լքում այն զգացումը, որ «Դինամոն» իմ տունն է։ Բայց ես այլ մոլորակ չեմ մեկնում, մնում եմ Ռուսաստանում։ Միշտ պատրաստ եմ հանդիպել երկար տարիների ընթացքում «Դինամոյում» ձեռք բերած ընկերներիս հետ։ Կյանքն ինձ հնարավորություն է տվել ուժերս փորձել նոր նախագծում։ Կլինեմ Պրեմյեր լիգան ներկայացնող «Սոչիի» մարզչական շտաբում։ Ալեքսանդր Տոչիլինի հետ վաղեմի ծանոթներ ենք, «Դինամոյում» ենք միասին խաղացել»,- ասել է Բերեզովսկին։

Հիշեցնենք, որ Բերեզովսկին Ռուսաստանում հանդես է եկել 4 ակումբներում՝ «Զենիթ», (1994-2000), 123 խաղ, բաց է թողել 119 գոլ, «Տորպեդո», (2001), 19 խաղ, բաց է թողել 26 գոլ, «Դինամո», (2002-2005), 2012-2015, 107 խաղ, բաց է թողել 125 գոլ, «Խիմկի», (2007-2009), 73 խաղ, բաց է թողել 109 գոլ։

Տեսանյութեր

Live

Լրահոս