Կառավարությունը որոշել է 73 մեքենաների հարցն ուղարկել լրացուցիչ քննարկման․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Էդգար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը գրառում է արել՝ անդրադառնալով ծառայողական մեքենաների տրամադրման խնդրին։

«Քիչ առաջ կառավարության նիստի ընթացքում որոշում կայացվեց օրակարգից հանել տեսչական մարմիններին ամրագրվող 73 ավտոմեքենաների հարցը և ուղարկել լրացուցիչ քննարկման:

Իմ գրառմանն արձագանքել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որին կանդրադառնամ լրացուցիչ»,-գրել է Էդգար Առաքելյանը։

Ավելի վաղ պատգամավորը գրել էր, որ հրաժարվում է հասկանալ որևէ տրամաբանություն, որ կարող է դրված լինել  6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու՝ կառավարության որոշման նախագծի հիմքում:

«Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում, որի հետ իմ կողմից հաշտվելը կամ դրա մասին լռելը կրկնակի դավաճանություն կլիներ այդ նույն արժեքների նկատմամբ»,-գրել էր պատգամավորը:

Էդգար Առաքելյանի գրառմանը արձագանքել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ ՊՎԾ-ն մոտ օրերս կստանա հանձնարարական, ըստ որի՝ կգնահատվի պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների իրական և նպատակային պահանջարկը։

«Իրականում նման բան չկա, և վերը նշված որոշմամբ կառավարությունն ընդամենը կատարում է մեկ այլ կառավարության որոշման պահանջ, ըստ որի՝ կառավարությունը սահմանում է պետական մարմինների ավտոմեքենաների առավելագույն թիվը։ Հաշվի առնելով, որ տեսչական մարմինները մինչ այս պահը ձևավորման փուլում են, փաստացի իրենց կողմից օգտագործվող ավտոմեքենաների թիվը (որը ևս կրճատվել է անսարք մեքենաների դուրս գրման արդյունքում) կառավարության որոշմամբ դեռևս հաստատված չէր։ Եվ ահա, այս որոշմամբ մենք կատարում ենք կառավարության համապատասխան որոշման պահանջը և դրանով երաշխավորում ենք տեսչական մարմիններում ավտոմեքենաների ավելացման բացառումը»,-գրել է Էդուարդ Աղաջանյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news