Քանի դեռ իմ նախադասությունը հակառակ կողմից չի հնչել, բանակցություններն անարդյունք կլինեն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1

Օպերատիվ կապն աշխատում է, բայց դա, ցավոք, չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա սահմանին, «Ազատություն» ՌԿ-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման արդյունքներից:

«Մենք աշխատում ենք, որ բանակցությունները ունենան կոնկրետ արդյունք: Ինչո՞ւ չունենք կոնկրետ արդյունք: Հիմա, երբ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ զրուցելիս, երբ ուզում եմ նկարագրել իրավիճակը, թե ինչու կոնկրետ արդյունք չի գրանցվում, դրան մի պատճառ կա. երբ ընտրվեցի ՀՀ վարչապետ, հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը ընդունելի պետք է լինի Հայատանի ժողովրդի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա աննախադեպ հայտարարություն էր, որովհետև նախկինում նման հայտարություն չէր արվել»,- ասաց Փաշինյանը:

Իսկ թե ինչու բանակցություններում կոնկրետ առաջընթաց չկա, Փաշինյանը բացատրեց.«Ինչո՞ւ չկա, որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդ հայտարարությունն անելուց: Քանի դեռ այդ նախադասությունը այն կողմից չի հնչել, ապա արդյունավետ չեն բանակցությունները»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news