ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի հետ «Ժամադադարի» տաղավարում զրուցել ենք մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին վերաբերող խնդիրներից. «Ամեն հեղափոխությունից հետո մի քանի քայլ ետ է ընկնում մշակույթը, ձեռք բերածն էլ ենք կորցնում»,- նկատում է Մայր թատրոնի դերասանը:
Անդրադարձել ենք նաև կոչումներն ու մեդալները ոչ ճիշտ հասցեատերերին շնորհելու չարչրկված թեմային: Մարությանի կարծիքով, պատճառն այն է, որ պետական այրերը չեն հետաքրքրվում մշակույթով և տեղյակ չեն, թե որ անհատն, ինչ է ստեղծել. «Մշակույթն ու պետական այրերը պետք է իրար հանդիպեն, նախկինում էլ, հիմա էլ նույն անտեղյակությունն է»,- հավելում է վաստակավոր արտիստը: