Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում. փլատակների տակ մնացածներ կան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

.

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում տեղի է ունեցել 2 ստորգետնյա ցնցում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տրամադած տեղեկության՝ առաջին ցնցումի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ, իսկ 6 րոպե անց նույն նահանգում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ արդեն  6 բալ ուժգնությամբ։ 

Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է գետնից 7կմ խորության վրա։ 

Երկրաշարժերի հետևանքով շինություններ են փլվել, իսկ որոշ մարդիկ մնացել են փլատակների տակ։ 

Տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի Անթալիա,  Բուրդուր,  Իսփարթա քաղաքներում։