«Ռուսթավի 2»-ի հայտնի լրագրողներն ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքը լքելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռուսթավի 2»-ի հաղորդավարներ  Միխայիլ Սեսիաշվիլին և Դիանա Ջոջուան տեղեկատվական ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ 10 տարվա աշխատանքից հետո հայտարարել են հեռուստաալիքը լքելու իրենց որոշման մասին: Լրագրողներն իրենց հեռացումը բացատրել են «Ռուսթավի 2»-ում ազատության բացակայությամբ:

«Մենք հեռանում ենք ալիքից և կշարունակենք պայքարը հանուն ազատության», - ասել են լրագրողները:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news