Կարմիրգյուղ գյուղում փայտյա տնակն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News

ԱԻՆ

Օգոստոսի 21-ին` ժամը 17:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի սկզբնամասում այրվում է փայտյա տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 15 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:13-ին: Փայտյա տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է: