Իրանի նախագահին վիզա չեն տալիս․ նա կարող է չմասնակցել ՄԱԿ-ի ԳՎ-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարող է չմասնակցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին, քանի որ մինչեւ այժմ վիզա չունի, տեղեկացրել են IRNA գործակալությունը եւ իրանական ԶԼՄ-ները՝ չնշելով տեղեկատվության աղբյուրները։

«Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն, ըստ պլանների, պետք է Նյու Յորք մեկներ ուրբաթ առավոտյան (սեպտեմբերի 20-ին), իսկ Իրանի նախագահը՝ սեպտեմբերի 23-ին։ Եթե մի քանի ժամ հետո վիզաներ չտրվեն, հնարավոր է, այցելությունները չեղարկվեն»,- տեղեկացրել է գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ կնախընտրեր չհանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ ԳՎ շրջանակում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։