Վրաստանը և Իրանը դիտարկում ենք մեկ հարթությունում. ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Աննա

Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վրաստանը և Իրանը դիտարկում ենք մեկ հարթությունում և կարեւոր նշանակություն ենք տալիս հարաբերությունների զարգացմանը, երկու հարեւանների հետ դինամիկ երկխոսությանը»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, ապա հիշեցրել  ընդհանուր ծրագրերի մասին, որոննք ընդգրկում են տնտեսության ոլորտը։