Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ ԱՄՆ նախագահը պահանջել է դադարեցնել կրակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

 

Թրամփ
Reuters գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում։

«ԱՄՆ-ը կանաչ լույս չի վառել Թուրքիայի համար Սիրիա ներխուժման նպատակով»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Փենսը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի և քուրդ գեներալ Մազլում Քոբանի Աբդիի հեռախոսազրույցը, հայտնել է, որ թուրքական կողմը երաշխավորել է չհարձակվել սիրիական Քոբանիի վրա։

Թրամփը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ նաև գրառում է արել իր թվիթերյան էջում՝ նշելով, որ դեմ չի լինի, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը պաշտպանի քրդերին Թուրքիայի հարձակումներից։