Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։

Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը (Իսրայել):

Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, հոկտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին։