ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները պայմանավորվել են ինտենսիվացնել շփումը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

ԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին և գործընկերոջ հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

Հանդիպման ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ ՌԴ արդարադատության նախարարը  Ռուստամ Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին: Հրավերները երկուստեք ընդունվել են։

Երկու երկրների նախարարները շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։